Սիրիայի կառավարական զորքերը մոտեցել են Իդլիբ քաղաքին. «Ալ- Մայադին»

17:02 • 08.02.16

Սիրիական կառավարական բանակը զարգացնում է երկրի հյուսիսում Հալեպի ուղղությամբ գրոհայինների դեմ հարձակումը։ Այն մոտեցել է Իդլիբ քաղաքի ծայրամասերին, հաղորդում է РИА Новости-ն՝ լիբանանյան «Ալ- Մայադին» հեռուստաալիքին հղումով։

 

Այդ տեղեկության համաձայն՝ սիրիական զորքերի ստորաբաժանումներն արդեն գտնվում են Իդլիբ խոշոր քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որը դեռ շարունակում է մնալ ահաբեկիչների հսկողության տակ:

 

Դրա հետ մեկտեղ հաղորդվում է, որ այլ ստորաբաժանումներ տեղակայվել են Թուրքիայի հետ սահմանից 14 կիլոմետր հեռավորությամբ, որտեղով ծայրահեղականները ենթադրաբար ստանում են տեխնիկայի և կենդանի ուժի տեսքով աջակցություն:

 

Անցած շաբաթ սիրիացի զինվորականները կտրել են Հալեպ շրջանի հյուսիսում ահաբեկիչների մատակարարման հիմնական ճանապարհները: Դրանից հետո զորքերին հաջողվել է ճեղքել Նուբել և ազ-Զահրա քաղաքների քառամյա շրջափակումը, որտեղ պաշարված էր մնում մոտ 70 հազար բնակիչ:


 

Սիրիայի կառավարական զորքերը մոտեցել են Իդլիբ քաղաքին. «Ալ- Մայադին»