Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Թայվանում շաբաթ օրը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է` հասնելով 37-ի, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
Աղբյուրը նշում է, որ մահացածների թվում կա առնվազն 10 երեխա:
Երկուշաբթի առավոտյան փրկարարներին հաջողվել է գտնել ողջ մնացած կնոջ և տղամարդու, ովքեր փլատակների տակ են անցկացրել ավելի քան 50 ժամ։ Ներկայում փրկարարները փորձում են դուրս բերել ևս մոտ 100 մարդու, ովքեր շարունակում են մնալ փլատակների տակ:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թայվան կղզու հարավային մասում:










