Թրամփը որոշել է նախագահ դառնալ՝ ֆուտբոլային ակումբ գնելու անհաջող փորձից հետո
ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփը պատմել է, որ չէր մասնակցի պետության ղեկավարի պաշտոնի համար մրցապայքարին, եթե 2014-ին իրեն հաջողվեր գնել Ազգային ֆուտբոլային լիգայի Buffalo Bills ակումբը, հայտնում է ABC News-ը։
«Եթե ես գնեի այդ թիմը, ապա չէի անի այն, ինչ անում եմ հիմա»,- նշել է Թրամփը:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ չի ափսոսում տեղի ունեցածի համար, քանի որ նախագահական մրցավազքին մասնակցելն ավելի հետաքրքիր է, քան թիմի գործերով զբաղվելը:
Գործարարը պարզաբանել է, որ պատրաստվում էր գնել ամերիկյան ֆուտբոլային ակումբը 1 մլրդ դոլարով, սակայն մեկ այլ գնորդ այդ գումարից ավելին է առաջարկել։










