Թուրքիայում 60 քուրդ զինյալ է սպանվել
Թուրքիայի Ջիզրե բնակավայրում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ գործողություն է իրականացվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականը, հաղորդվում է, որ բնակավայրում ավելի քան 60 քուրդ զինյալ է սպանվել։
Նրանց թվում կան PKK-ի ղեկավար անձինք։
Նշվում է, որ թուրք ուժայինները քրդերին սպանել են մի շենքում, որը նրանց հավաքատեղին է եղել։ Չի բացառվում, որ շենքում նաև վիրավորներ կան։










