Թուրքիայի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավակ է խորտակվել. կա 22 զոհ
Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, դեպի Հունաստան մեկնող նավակ է խորտակվել։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, նավակում փախստականներ են եղել։
Թուրքական առափնյա ծառայության տվյալներով՝ խեղդվել է 22 մարդ։
2015 թվականի նոյեմբերին հաղորդվել էր, որ մեկ օրում Հունաստանի փրկարարները Թուրքիայից եկած 9 նավակներից 400 ներգաղթյալի են փրկել։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ փետրվարի 5-ին թուրք-սիրիական սահմանին մոտեցել է մոտ 15 հազար մարդ։










