Թուրքիայի քրդերի «մայրաքաղաքում» մարտեր են ընթանում. РИА Новости
Թուրքական Դիարբեքիր քաղաքի կենտրոնում վերսկսվել են բանակի և քուրդ ակտիվիստների միջև զինված բախումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։
Հաղորդվում է, որ տանկերի և ինքնաձիգների կրակոցների ձայները լսվում են ողջ քաղաքի տարածքում:
Թաղամասից, որտեղ տեղի են ունենում մարտերը, սև խիտ ծուխ է բարձրանում: Բախումների վայրում պտտվում է ոստիկանական ուղղաթիռը: Բացի այդ, քաղաքում լսվում են ոստիկանական և շտապօգնության մեքենաների ձայներ։
Անկարան հակաահաբեկչական գործողություն է իրականացնում քրդերի դեմ: Ավելի վաղ հաղորդվել է Թուրքիայի հարավ-արևելքում 60 քուրդ գրոհայինի սպանության մասին:










