Եվրոպան ողողվել է փախստականների դեմ բողոքի ակցիաներով. The Wall Street Journal
Եվրոպական մի շարք քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել՝ փախստականների զանգվածային հոսքի պատճառով. գրում է The Wall Street Journal-ը։
Բազմամարդ են եղել բողոքի ակցիաները Դրեզդենում, որտեղ ցույցերին մասնակցել է մոտ 25 հազար մարդ։ Ակցիաներ են իրականացվել նաև Ֆրանսիայում, Դանիայում, Նիդեռլանդներում, Չեխիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում ու Էստոնիայում։
Ինչպես գրում է պարբերականը, այդ ամենն առանց ոստիկանության հետ առճակատման տեղի չի ունեցել։
Ամստերդամում ակցիայի կողմնակիցներն ու հակառակորդները փորձել են բախման մեջ մտնել միմյանց և օրենքի պահապանների հետ։
Հաղորդվում է, որ բողոքի ակցիաները կազմակերպել է Pegida հակաիսլամական կազմակերպությունը։
Այն հիմնադրվել է Գերմանիայում՝ երկու տարի առաջ, և աջակցություն է ստանում նաև եվրոպական այլ երկրներում։
Նշվում է, որ Pegida-ն բազմիցս ընդգծել է իր հակվածությունը Ռուսաստանին։ Դրեզդենում կայացած ակցիայի ընթացքում հնարավոր է եղել մի քանի ռուսական դրոշ, ինչպես նաև պաստառներ տեսնել, որոնց վրա գրված են եղել «Հանուն Ռուսաստանի հետ խաղաղության» և «Դադարեցրե՛ք պատերազմը Սիրիայում»։










