Քաղաքական ճգնաժամի պատճառով Հաիթիում հետաձգվել է կառնավալը
Սուր քաղաքական ճգնաժամի պատճառով Հաիթիում հետաձգվել է ավանդական կառնավալի առաջին օրը, հայտնում է BBC-ն:
Քաղաքական ճգնաժամ ֆոնին իշխանությունները բնակչությանը հանգստության կոչ են արել, սակայն միաժամանակ հետաձգվել են ոստիկանների արձակուրդները՝ բողոքի ակցիաների նոր զարգացումների նկատառումով:
Ավանդաբար կառնավալն ավարտվում է փետրվարի 9-ին այսպես կոչված «Մարդի գրա»-ին՝ «չաղ երեքշաբթիին»:
Նախկին նախագահ Միշել Մարտեյնի պաշտոնավարության ավարտից հետո հայտնի էր դարձել, որ անցումային վարչակարգը իր ձեռքն է վերցրել իշխանությունը: Դրա շուրջ զարգացումները բողոք ու ճգնաժամ էին առաջացրել: Կա նաև զոհ:










