Սիրիական բանակը` ՌԴ ավիացիայի աջակցությամբ, մոտեցել է Թուրքիայի հետ սահմանին
Սիրիայի բանակը երկուշաբթի իրականացված հարձակման ժամանակ զգալիորեն առաջ է շարժվել դեպի Թուրքիայի հետ սահման։
Ինչպես հաղորդում է РБК-ն` վկայակոչելով Reuters գործակալությունը, տեղի բնակիչներից և դիտորդներից ստացված տեղեկություններով` սիրիացի զինվորականները և նրանց դաշնակիցները իրանցի աշխարհազորայինների շարքերից գտնվում են Թուրքիայի հետ սահմանից 25 կմ հեռավորությամբ:
Ցամաքային գործողություններում զգալի դերակատարություն են ունեցել իրանցի աշխարհազորայինները: Միևնույն ժամանակ ակտիվացել են ՌԴ ավիացիայի ավիահարվածները: Զինվորականները նշում են, որ իրենց հաջողվել է հաստատվել ռազմավարական կարևոր նշանակության շրջանում:










