Մարին Լե Պենը մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

09:24 • 09.02.16

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը պաշտոնապես հայտարարել է 2017թ. նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին, գրում է Вести-ն:


Նրա խոսքով` ինքը մտադիր է հանդես գալ որպես «ճշմարտության թեկնածու»:


«Այո', ես 2017թ. նախագահական ընտրությունների թեկնածու եմ: Ֆրանսիական քաղաքական կյանքը ճշմարտության և համարձակության և այնպիսի մարդկանց կարիքն ունի, ովքեր հավատում են իրենց համոզմունքներին: Ես ճշմարտության թեկնածու եմ, և չեմ պատրաստվում բացատրել, որ ամեն ինչ կարելի է փոխել`միևնույն ժամանակ ոչինչ չփոխելով»,- հայտարարարել է քաղաքական գործիչը։

 

Նրա քաղաքական ծրագիրը հիմնվում է հայրենասիրության և եվրոսկեպտիցիզմի գաղափարների վրա: Լե Պենը հաստատել է, որ շարունակում է անհրաժեշտ համարել Ֆրանսիայի` Շենգենյան համաձայնագրից և եվրոգոտուց դուրս գալը:
 

«Ես ցանկանում եմ դուրս գալ Շենգենից, որպեսզի վերադարձնեմ մեր սահմանները և կարգավորեմ միգրացիոն ճգնաժամը»,- ասել է նա:


 

Մարին Լե Պենը մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին