Անհայտ ինքնաթիռները ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Լիբիայում
Ինքնաթիռները, որոնց ազգային պատկանելությունն անհայտ է, ավիահարվածներ են հասցրել Լիբիայի Դերնա քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` Malta Today-ին հղումով, ռմբակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել, որոնց թվում մեկ կին երեխայի հետ: Վնաս է հասցվել բժշկական կենտրոնին, մզկիթին և հարևանությամբ գտնվող բնակելի տներին: Մահացած ծայրահեղականների մասին ոչինչ չի հաղորդվում: Ռմբակոծության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:
Փետրվարի 5-ին լրատվամիջոցներում հաղորդում էր տարածվել, որի համաձայն` ԻՊ-ի զինյալների թվաքանակը Լիբիայում կրկնապատկվել է` հասնելով 5000-ի:










