Չինաստանում ոտքեր չունեցող բժշկուհին տնային կանչերի գնում է աթոռակների օգնությամբ (լուսանկարներ)

23:24 • 30.03.16

Չնայած չափազանց երիտասարդ տարիքում ոտքերի անդամահատմանը` չինուհի Լի Ջուհոնգին  հաջողվել է իրականացնել բժշկուհի դառնալու իր երազանքը:

Ինչպես գրում է Oddity Central-ը,  37-ամյա բժշկուհին 15 տարի է արդեն օգնում և բժշկում է իր հայրենի Վադիան գյուղի բնակիչներին: Ոտքերից Լին զրկվել է 4 տարեկանում ավտովթարի հետևանքով: 8 տարեկանից սկսել է սովորել տեղաշարժվել երկու փայտե աթոռների օգնությամբ:  

Բժշկություն ուսանելուց հետո՝ 2000-ին նա վերադարձել է գյուղ և սկսել սպասարկել գյուղի 1000 բնակիչներին: Իր աթոռների օգնությամբ Լին հաջողացնում է նույնիսկ տնային կանչերի գնալ:

Լիին տնային գործերում օգնում է ամուսինը, ով երբեմն կնոջը ուսին դրած տանում է հիվանդների մոտ: