Ղարագյոլ լճում փնտրում են 53-ամյա բնակչին

13:17 • 06.06.16

Հունիսի 6-ին տեղեկություն է ստացվել, որ 2015 թ. նոյեմբերի 29-ին անհայտ կորած Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչ` 1963 թ. ծնված Հ. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները Լանջանիստ գյուղում գտնվող Ղարագյոլ կոչվող բնական լճում իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և Վեդի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 10.55-ից ջրափրկարարներն իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

 

Ղարագյոլ լճում փնտրում են 53-ամյա բնակչին