Լոռու մարզում գայլերը 30 ոչխար են հոշոտել
Հունիսի 6-ին`ժամը 09.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղում ժամը 04.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են Խ. Պ.-ին պատկանող 30 ոչխար, վնասել՝ 5-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժինը:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար:










