Էրդողանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Մոհամեդ Ալիի հուղարկավորությանը

19:39 • 06.06.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ մասնակցելու է լեգենդար բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալիի հուղարկավորությանը. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից: 

Ալին կյանքից հեռացել է ուրբաթ՝ 75 տարեկան հասակում՝ ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում, որտեղ անցկացրել է կյանքի վերջին օրերը: 

Սպորտսմենը հիվանդ էր. նա Պարկինսոնի հիվանդություն ուներ, որն ախտորոշվել էր դեռևս 1984 թվականից: Ալիի քաղաքացիական հոգեհանգիստն ու հուղարկավորությունը նշանակված է հունիսի 10-ին: 

«Թուրքիայի նախագահը ԱՄՆ կմեկնի հինգշաբթի, որպեսզի մասնակցի Մոհամմեդ Ալիի հուղարկավորությանը, որը տեղի կունենա ուրբաթ»,-ասել է աղբյուրը: 

Մոհամեդ Ալին աշխարհի ամենահայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներից է. ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, «Տարվա բռնցքամարտիկ» հնգակի տիտղոսակիր:

 

Էրդողանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Մոհամեդ Ալիի հուղարկավորությանը