Ավստրալիայում 42 տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորկի ավերիչ հետևանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ)
Սիդնեյում կիրակի օրը գրանցված ուժեղ փոթորիկն ավերածություններ է թողել իր հետևից: Բնակիչները և արտակարգ իրավիճակների ծառայությունները սկսում են գնահատել հասցված վնասը, գրում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով վերջին 42 տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորկի ավերիչ հետևանքների լուսանկարները:
Ինչպես նշում է կայքը, միայն կիրակի օրը 5.000 օգնության կանչ է գրանցվել Արտակարգ իրավիճակների ծառայությունում: Քաղաքում և Կենտրոնական ծովափում ավելի քան 30 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ տապալված ծառերի և վնասված էլեկտրագծերի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ավստրալիայում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, ևս 3-ը համարվում են կորած: Հանգստյան օրերին Ավստրալիայի հարավ-արևելյան մասում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք հանգեցրել են հեղեղումների:
Աղբյուրները հայտնում են, որ Նոր Հարավային Ուելսի տարածքում տեղումները կդադարեն երկուշաբթի երեկոյան:
































