ԱՄՆ-ում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եղբայրը

20:41 • 06.06.16

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եղբայրը՝ Ռոջեր Քլինթոնը, ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար. հաղորդում է gazeta.ru-ն: 

TMZ-ի հաղորդմամբ՝ Ռոջեր Քլինթոնը, ով ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնի տագրն է, ձերբակալվել է Կալիֆոռնիայում նրա փրայմերիզի նախօրեին: 

Ոստիկանության աղբյուրը հաղորդել է, որ Քլինթոնը ձերբակալվել է Ռեդոնդո-բիչում՝ երեկոյան ժամ 20:00-ի սահմաններում: 

Նա հրաժարվել է արյան մեջ ալկոհոլի քանակը որոշող թեստ հանձնել: Ոստիկանությունը կալանավորել է նրան, ազատ արձակման դիմաց 15 հազար դոլար գրավ է պահանջվում: 

ԱՄՆ-ում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եղբայրը