Էրդողանը երեխա ունենալուց հրաժարվող կանանց «ոչ լիարժեք» է անվանել

11:10 • 06.06.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կինը, ով մերժում է մայրությունը, լիարժեք կին չէ, փոխանցում է BBC-ն:

 

Թուրք նախագահը կոչ է արել կանանց ունենալ առնվազն 3 երեխա: Էրդողանը նաև նշել է, որ ինքն աջակցում է այն կանանց, ովքեր հաջող կարիերա են անում, սակայն աշխատանքը չպետք է խոչընդոտի երեխա ունենալուն: 

 

Էրդողանի խոսքով՝ մայրությունից հրաժարվելով՝ կինը սպառնալիքի տակ է դնում մարդկության գոյությունը:

 

«Կինը, ով հայտարարում է` «ես մայր չեմ լինի, քանի որ աշխատում եմ», իրականում հրաժարվում է իր կանացիությունից»,- ասել է Էրդողանը:

 

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ընտանիքի պլանավորումը և պաշտպանվելը չեն համապատասխանում մուսուլման ընտանիքներին: