Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես են քուրդ զինյալները պայթեցնում թուրք զինվորներ տեղափոխող մեքենան (տեսանյութ, լուսանկարներ)
Բրիտանական The Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, որը ցույց է տալիս՝ ինչպես են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները պայթեցնում զինվորներ տեղափոխող թուրքական ռազմական մեքենան։
Քրդական ուժերին մոտ լրատվամիջոցները հրապարակել են Իրաքյան Քուրդիստանի մոտակայքում՝ սահմանամերձ Հաքքարի քաղաքում հարձակման կադրերը:
Նույն օրը հաղորդված լուրերի համաձայն՝ առնվազն չորս թուրք զինվոր է սպանվել, ութ հոգի՝ վիրավորվել:














