Հայաստան կժամանի Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը

18:26 • 06.06.16

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 07-09-ը պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:


Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

 

Այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝  Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

 

ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:


Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: 

 

 

 

 

Հայաստան կժամանի Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը