Մոսկվայում տաքսիստը ոստիկանությանը հայտնել է պատրաստվող ահաբեկչության մասին
Մոսկվայում տաքսիստը ոստիկանությանը հայտնել է պատրաստվող ահաբեկչության մասին, որը քննարկել են իր ուղևորները: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Սոֆյա Խոտինան, գրում է meduza.io-ն:
Երկու ուղևորները, ինչպես պատմել է տաքսիստը, քննարկել են կայարաններից մեկում ահաբեկչություն կազմակերպելու հնարավորությունը:
Ոստիկանությունը ստուգումների շրջանակներում պարզել է ահաբեկչության մասին խոսացող ուղևորի ինքնությունը և ձերբակալել նրան իր բնակարանում:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ձերբակալված ուղևորն ասել է, թե հորինել է պատմությունը և ցանկացել է ընդամենը կատակել տաքսիստի հետ:










