ԶԼՄ-ները հայտնել են լատինամերիկացի 7 առաջնորդի «վերացնելու» ԱՄՆ-ի փորձերի մասին

13:12 • 06.06.16

Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսը, ով մահացել է 2013 թվականին՝ սրտի կաթվածից, «վերացվել» է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից նանոզենքի օգնությամբ: Այդ մասին գրում է վենեսուելական իշխանամետ Aporrea պարբերականը: Բացի այդ, ինչպես նշվում է, ԱՄՆ-ն պատրաստվում էր նույն կերպ «վերացնել» ևս 6 լատինամերիկյան առաջնորդի:

 

Հաղորդագրությունում նշվում է, որ Չավեսը սպանվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, զենքի հատուկ տեսակի միջոցով, որը փոխանցում է նանոմասնիկներ, որոնք կարող են տարբեր տեսակի հիվանդություններ առաջացնել, օրինակ՝ սրտի կաթված, շնչառության կանգ և խելագարություն:

 

Ինչպես նշում է պարբերականը, նախաձեռնությունը «հաջողություն» է ունեցել միայն երկու դեպքում՝ բացի Չավեսից, նույն կերպ «վերացվել» է նաև Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Քիրշները: Մյուս հինգ լատինամերիկացի առաջնորդների մոտ գրանցվել է տարբեր ծանրության քաղցկեղ:

 

Վենեսուելայի ԶԼՄ-ները բազմիցս մեղադրել են ամերիկացիներին երկրի առաջնորդի առողջությանը վնաս հասցնելու համար: Հրապարակված նյութում ներկայացված են իբր օգտագործված զենքի պատկերները և թվարկվում են դրա առաջացրած բացասական հետևանքները, բայց չի նկարագրվում դրա գործողության մեխանիզմը, ինչպես նաև բացակայում են փորձագետների մեկնաբանությունները, փորձնական և վիճակագրական տվյալներ:

 

ԶԼՄ-ները հայտնել են լատինամերիկացի 7 առաջնորդի «վերացնելու» ԱՄՆ-ի փորձերի մասին