Երևանի կենտրոնում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը. կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր (լուսանկարներ).Shamshyan.com

10:10 • 07.06.16

 

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Ժամը 01:00-ի սահմաններում Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Նոր Խարբերդ 14 փողոցի բնակիչ, 33-ամյա Վաղինակ Ստեփանյանի վարած Opel մակնիշի TD 699 համարանիշի և Երևան քաղաքի Մոսկովյան փողոց 28 շենքի բնակիչ, 31-ամյա Հակոբ Ղազարյանի վարած Kavasaki մակնիշի AA 525 համարանիշի մոտոցիկլետը:

Ինչպես տեղեկանում ենք կայքից, վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդ Հ. Ղազարյանը և նրա ուղևոր, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի բնակիչ, 28-ամյա Սուրեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Ս. Խաչատրյանը գիտակցության չգալով՝ 1 ժամ անց մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



 

Երևանի կենտրոնում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը. կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր (լուսանկարներ).Shamshyan.com