Անկարան ու Թել Ավիվը մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Թուրքիայի արտգործնախարար
Անկարան և Թել Ավիվը մոտ են երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք մոտ ենք Իսրայելի հետ համաձայնագրի կնքմանը։ Դրան մնացել է 1-2 հանդիպում»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիայի համար կարևոր է, որ Իսրայելը վերացնի Գազայի հատված մարդասիրական օգնություն մատակարարելու հետ կապված խոչընդոտները:
Երկու երկրների հարաբերությունները վատացել են Իսրայելի կողմից 2010թ. թուրքական «Մավի Մարմարա» նավը զավթելուց հետո։










