Քլինթոնը հավաքել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ ձայների քանակը. AP
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավաքել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ պատվիրակների ձայները: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ սեփական հաշվարկներին հղումով:
AP-ի տվյալներով՝ նա այժմ ունի 2.383 պատվիրակի աջակցությունը: Նա նախագահի թեկնածու կառաջադրվի կուսակցության համագումարի ժամանակ, որը կկայանա Ֆիլադելֆիայում հուլիսի 25-28-ը:
Այդկերպ, երեքշաբթի օրն անցկացվելիք դեմոկրատների ընտրությունների փուլը Քլինթոնի համար ձևականություն է լինելու:










