Կոլումբիայում հազարավոր մարդիկ մերկացել են հանուն խաղաղության (լուսանկարներ)
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում 6.000 մարդ մերկացել է ամերիկացի լուսանկարիչ Սփենսեր Տունիկի ինսթալյացիայի համար`այդկերպ աջակցություն հայտնելով Երկիր մոլորակում խաղաղությանը, գրում է The Daily Mail-ը:
Մարդիկ առանց հագուստի կանգնել են +7 ջերմաստիճանին:
«Մենք երջանիկ ենք մեր մերկությամբ և խաղաղությամբ: Դա խաղաղության և հանգստության ակտ է, որը մենք կիսել ենք միմյանց հետ: Դա նաև միասնականության պահ է: Եկել է նախապաշարմունքներն արմատախիլ անելու ժամանակը»,- ասել է մասնակիցներից մեկը:
Նկարահանումներն անցկացվել են Բոգոտայի գլխավոր հրապարակում և դարձել են Տունիկի ամենախոշոր աշխատանքը վերջին 6 տարվա ընթացաքում:
Լուսանկարիչը հայտնի է դարձել նրանով, որ լուսանկարում է տասնյակ, հարյուրավոր և հազարավոր մերկ մարդկանց:













