Ղազախստանի ուժայիններն Ակտոբեում 13 ծայրահեղականի են ոչնչացրել
Ղազախստանի ուժայիններն Ակտոբե քաղաքում ոչնչացրել են 13 ծայրահեղականի, ևս 4-ը վիրավորված են: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալմաս Սադուբաևը:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ յոթ հոգու հաջողվել է փախչել, այժմ նրանք հետախուզման մեջ են:
«Երկրի ներքին գործերի մարմինների ողջ անձնակազմը շարունակում է ծառայություն իրականացնել ուժեղացված ռեժիմով: Քաղաքում և, ընդհանուր առմամբ, հանրապետությունում իրավիճակը կայուն է և վերահսկողության տակ»,- հայտարարել է Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Ակտոբեում հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը: Ծայրահեղականները հարձակվել են զենքի 2 խանութի և զորամասի վրա: Փոխհրաձգության հետևանքով մահացել է վեց մարդ՝ երեք քաղաքացիական անձ և երեք զինվորական: Եվս տասը հոգի վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ հարձակումներին ներգրավված է «ծայրահեղական ոչ ավանդական կրոնական հոսանքների հետևողների» խումբը:










