Մուհամեդ Ալիի վերջին ֆոտոսեսիան` Պարկինսոնի հիվանդության դեմ 32-ամյա պայքարից հետո (լուսանկարներ)

19:58 • 07.06.16

Լեգենդար մարզիկ Մուհամեդ Ալին վերջին անգամ բռնցքամարտիկի դիրք է ընդունել հուզիչ ֆոտոսեսիայի ժամանակ, որը մարտի վերջերին հեղինակել է բրիտանացի լուսանկարիչ Զենոն Թեքսեյրան: 

Ֆոտոսեսիան իրականացվել է Ալիի`Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում գտնվող տանը:  Աշխարհի նախկին չեմպիոնի հարազատների թույլտվությամբ հունիսի 5-ին այդ ֆոտոշարքում տեղ գտած լուսանկարներն առաջին անգամ հրապարակել է Daily Mail պարբերականը: 

Լուսանկարներում հստակ երևում են Պարկինսոնի հիվանդության պատճառով ի հայտ եկած փոփոխությունները, որի դեմ բռնցքամարտիկը պայքարել է 32 տարի: 

Մուհամեդ Ալին ռինգում կռվել է երեք տասնամյակ` նոկաուտով հաղթանակ տանելով 37 մարտերում: Ողջ կարիերայի ընթացքում Ալին  հաղթել է 62 մենամարտերից 56-ում: Ենթադրվում է, որ Պարկինսոնի հիվանդության առաջացումը պայմանավորված է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայով: 

Հարազատների խոսքով՝ վերջին տարիներին նա չէր կարողանում խոսել և շփվում էր ժպիտի ու աչքերը թարթելու միջոցով: 

Ծանր քաշում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին մահացել է հունիսի 4-ին` 74 տարեկան հասակում:

  

Մուհամեդ Ալիի վերջին ֆոտոսեսիան` Պարկինսոնի հիվանդության դեմ 32-ամյա պայքարից հետո (լուսանկարներ)