Ստամբուլում ավտոբուսի կանգառի մոտ պայթյուն է տեղի ունեցել. Reuters
Ստամբուլում ավտոբուսի կանգառի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է Reuters գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ կանգառի մոտով անցնելիս է եղել ոստիկանական ավտոբուսը: Հավանաբար հենց դա է եղել ահաբեկչության թիրախը, հայտնել է թուրքական հեռուստատեսությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական Վեզնեջիլեր թաղամասում: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները:
Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամին, քաղաքի պատմական թաղամասում գտնվող զբոսաշրջային վայր համարվող Մեծ շուկայի մոտ:










