Դիմակայել ենք թշնամուն մինչև օգնական ուժեր են եկել. Թալիշում վիրավորված զինվոր (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղի ուղղությամբ գտնվող դիրքերում մինչև քառօրյա պատերազմը եղել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, կրակոցներ, սակայն զինվորները չեն պատկերացրել, որ այն կարող է վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողության: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թալիշի գումարտակում ծառայող Մովսես Մովսիսյանը:
«Սովորական օր էր թվում ապրիլի 1-ը, սակայն ամեն ինչ փոխվեց գիշերը, երբ արդեն նկատեցինք հակառակորդին: Դրանից հետո անցել ենք պաշտպանության, դիմակայել ենք թշնամուն մինչև հաջորդ օրն օգնական ուժեր են եկել»,- պատմեց մեկ ամսից զորացրվող զինծառայողը:
Նա քառօրյա պատերազմի առաջին 3 օրերին ակտիվ պայքար է մղել հակառակորդի դեմ ու ապրիլի 4-ին ուսի շրջանում բեկորային վնասվածք ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում:










