ԱՄՆ-ն մտահոգված է Հալեպում բախումների աճից

00:43 • 07.06.16

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանություններն անհանգիստ են Հալեպ նահանգում աճող զինյալ հակամարտություններից, և թե ինչպես այն կազդի հրադադարի ռեժիմի վրա: 

«Հալեպի հարավում, համաձայն հրադադարի պայմանների, ռեժիմն իրավունք ունի պատասխանել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը: 

Սակայն հյուսիսում ռեժիմի ավիացիոն հարձակումները հանգեցրել են կենսական նշանակություն ունեցող ճանապարհի ավերման, ինչը սպառնում է կարիքավոր սիրիացիներին հումանիտար օգնություն հասցնելու հիմնական միջոցների փակմանը»,-ասել է Տրյուդոն: 

Նա կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը և հաստատել իրենց մտադրությունը՝ հատկապես այժմ, երբ մեկնարկել է Ռամադանը՝ մուսուլմանների սուրբ ամիսը:

ԱՄՆ-ն մտահոգված է Հալեպում բախումների աճից