Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված՝ գլուխը պոկված կնոջ ինքնությունը պարզվել է. Pastinfo.am

19:28 • 07.06.16

Նախօրեին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում ընկած և գլուխը պոկված կնոջ ինքնությունը պարզվել է: 

Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կինը ծնվել է 1953 թվականին և բնակվում է Մոլդովական փողոցի շենքերից մեկում, սակայն նա նետվել էր նշված փողոցի այլ շենքից:  

Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ այս պահին ճշտվում են հանգամանքները, թե արդյոք նա որևէ հոգեբուժական կլինիկայում հաշվառված է, թե՝ ոչ:

Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերված՝ գլուխը պոկված կնոջ ինքնությունը պարզվել է. Pastinfo.am