Արմավիրի «Պապլավոկ» ռեստորանային համալիրի հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի. shamshyan.com

10:56 • 08.06.16

Արմավիրի մարզում այսօր ժամը 01:35-ի սահմաններում Վաղարշապատի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ակնալիճ գյուղում գտնվող «Պապլավոկ» ռեստորանային համալիր, որտեղ համարներից մեկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի բնակչուհի, 43-ամյա Ռաիսա Կարաևան է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը կամ հանկարծամահ է եղել կամ լոգանք ընդունելիս հոսանքահարվել է:


Դեպքի վայրում հավաքված ռեստորանային համալիրի աշխատակիցներից մի քանիսն ասել են, որ 1 շաբաթ առաջ էլ նույն հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել էր Էջմիածնի Ճանշինի պետի՝ Մայիսի դին, ով նույնպես լողանալիս հանկարծամահ էր եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Արմավիրի «Պապլավոկ» ռեստորանային համալիրի հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի. shamshyan.com