Ավստրիայում մտադիր են վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները

14:12 • 08.06.16

Ավստրիայի «Ազատություն» կուսակցությունը հայտարարել է, որ կվիճարկի մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն իր թեկնածու Նորբերտ Հոֆերը փոքր տարբերությամբ պարտվել է «կանաչների» նախկին առաջնորդ Ալեքսանդեր Վան դեր Բելենին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

 

Ավստրիայի սահմանադրական դատարան են ներկայացվել կուսակցության առաջնորդ Հայնց-Քրիստիան Շտրախեից փաստաթղթեր, որոնցում բողոքարկվում են քվեարկության արդյունքները, հայտնել է այդ գերատեսչության ներկայացուցիչը:

 

Մայիսի 22-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ Ալեքսանդեր Վան դեր Բելենը, ով հանդես է եկել որպես անկախ թեկնածու «կանաչների» կուսակցության աջակցությամբ, հաղթանակ է տարել՝ առաջ անցնելով մրցակցից ընդամենը 0,6 տոկոսով:

 

Ավստրիայում մտադիր են վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները