Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա

16:44 • 08.06.16

Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիա: 

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Հունիսի 8-ին Նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի և մի խումբ պատգամավորների հետ: 

Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի և Արցախի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր: 

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ և այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը:

 

 

Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա