Վանաձորցի կանայք իրար ծեծել են՝ երթուղայինում տեղը չզիջելու համար

18:15 • 08.06.16

Հունիսի 7-ին՝  ժամը 21։15-ին, Վանաձորի   համայնքային  ոստիկանության հենակետ է  ներկայացել մի  կին  և հայտնել, որ նույն օրը ժամը 21-ի սահմաններում իրեն անծանոթ մի կին, երթուղային տաքսում,  տեղը  չզիջելու  հարցի շուրջ ծագած վիճաբանության պատճառով  Աղայան փողոցի վերջնամասում՝ զբոսայգում, ձեռքերով հարվածներ է հարցրել իրեն: Այս մասին տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է  հետաքննություն:

 

 

Վանաձորցի կանայք իրար ծեծել են՝ երթուղայինում տեղը չզիջելու համար