Բրյուսելում և բելգիական Վալոնիա շրջանում հորդառատ անձրևները հեղեղումների են հանգեցրել (լուսանկարներ)

08:44 • 08.06.16

Բելգիայում հորդառատ անձրևները հեղեղումների են հանգեցրել մայրաքաղաք Բրյուսելում և Վալոնիա հարավային շրջանում, ինչի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, գրում է Soir-ը:


Անձրևները սկսվել են երեքշաբթի՝ օրվա 2-րդ կեսին: Մի շարք քաղաքներում դժվարացել է ավտոմոբիլային երթևեկությունը, քանի որ ճանապարհային շատ հատվածներ հեղեղված են:


Բրյուսելում հեղեղվել են մետրոյի Էրասմ և Շուման կայարանների մուտքերը: STIB տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ ջրհեղեղները չեն ազդել գնացքների երթևեկության վրա: Մի շարք համայնքներում արտակարգ դրություն է հայտարարվել:

 

 

 


© Belga

 


Station de métro Erasme © Julie Soblet

 


Le centre du village de Beclers-Thimougies est sous l’eau © Tanguy Durenne

 

 

Բրյուսելում և բելգիական Վալոնիա շրջանում հորդառատ անձրևները հեղեղումների են հանգեցրել (լուսանկարներ)