Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կլինի ԱՄՆ նախագահի առաջին կին թեկնածուն
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու պայքարում հաղթանակի մասին: Այս մասին ասվում է իր կողմնակիցներին ուղղված նամակում:
«Մեր ծանր աշխատանքից և դաժան պայքարից հետո, մենք կոտրել ենք ամենաբարձր և ամենաամուր «ապակե առաստաղներից» մեկն Ամերիկայում: Առաջին անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուն իգական սեռի ներկայացուցիչ կլինի»,- նշել է Քլինթոնը:
ԱՄՆ-ում «ապակե առաստաղ» են անվանում հայացքների համակարգը, համաձայն որի կանայք չպետք է զբաղեցնեն ղեկավար պաշտոններ երկրում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հիշեցնենք, որ Քլինթոնը հավաքել է պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակն ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար:










