Կկրճատվեն գյուղնախարարության փոխնախարարները. Դավիթ Հարությունյան

18:55 • 08.06.16

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանից հետո, պատասխանելով հարցին, թե վարչապետը փոխնախարարների կրճատումներ ասելով կոնկրետ ո՞ր ոլորտներն ի նկատի ունի, ասաց. «Դե, Քաղավիացիայի նոր պետ, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Սերգեյ Ավետիսյանի հաստիքը կրճատվեց, իսկ առաջիկայում կկրճատվեն գյուղնախարարության  փոխնախարարները»։

Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ նախարարություններում թափուր հաստիքներ են կրճատվում, և դա ներկայացվում է որպես ծախսերի կրճատում,  արդյո՞ք դա ի նկատի ուներ կառավարությունն օպտիմալացում ասելով, նախարարն ասաց. «Ոչ միայն դա»:

Նշենք, որ ԱԺ-ում գործադիր մարմնի հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, ասաց, որ Էկոնոմիկայի փոխնախարարի հաստիքն է կրճատվել, իսկ վաղը՝ կրճատվելու են ևս երեք-չորս փոխնախարարներ: 

Նշենք, որ այս պահին գյուղնախարարությունում կա 5 փոխնախարար:

 

Կկրճատվեն գյուղնախարարության փոխնախարարները. Դավիթ Հարությունյան