EgyptAir-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ուզբեկստանում՝ ռումբի առկայության սպառնալիքի պատճառով
EgyptAir ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ուզբեկստանում՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ինքնաթիռն իրականացնելիս է եղել Կահիրե-Պեկին չվերթը։
Հաղորդվում է, որ ուղևորները տարհանվել են ինքնաթիռից։ Ստուգվում են ուղեբեռներն ու ինքնաթիռը։
Ինքնաթիռում ռումբի առկայության մասին հաղորդել է անհայտ անձը՝ թռիչքից 3 ժամ անց զանգահարելով Կահիրեի օդանավակայան։










