Ֆրանսիան Եվրոպայի առաջնությունից առաջ ահաբեկչությունների մասին նախազգուշացնող հավելված կգործարկի

10:27 • 08.06.16

Ֆրանսիայի կառավարությունը Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման առնչությամբ պատրաստվում է չորեքշաբթի օրը բջջային հավելված գործարկել, որը ծանուցումներ կուղարկի հնարավոր ահաբեկչությունների մասին, հաղորդում է France-Presse գործակալությունը:

 

Երկրի ներքին գործերի նախարարությունն անվճար հավելված է ստեղծել, որը հասանելի կլինի անգլերենով և ֆրանսերենով և օգտատերերին ծանուցումներ կուղարկի ենթադրվող ահաբեկչական հարձակումների դեպքում: Գրանցվելիս օգտատերերը պետք է թույլ տան գրանցել նրանց գտնվելու վայրը, որպեսզի կարողանան ստանալ միջադեպերի մասին ծանուցումները:

 

Ինչպես նշում է գործակալությունը, ծանուցումները ստացվելու են դեպքի պահից 15 րոպեի ընթացքում: Բացի այդ, օգտատերերը կկարողանան ստուգել տեղեկությունը ևս ութ գոտիների մասին, ինչը թույլ կտա տեղեկացված լինել, թե ինչ է տեղի ունենում:

 

 

Ֆրանսիան Եվրոպայի առաջնությունից առաջ ահաբեկչությունների մասին նախազգուշացնող հավելված կգործարկի