Դյուսելդորֆում հրդեհվել է փախստականների ճամբարը

09:08 • 08.06.16

Խոշոր հրդեհ է բռնկվել գերմանական Դյուսելդորֆ քաղաքում, հրդեհն ընդգրկել է ժողովների դահլիճը, որն օգտագործվում է որպես փախստականների տեղակայման ժամանակավոր կացարան, գրում է BBC-ն:


Իշխանությունները հայտարարել են, որ շենքի բոլոր բնակիչները տարհանվել են, բժշկական օգնության համար դիմել է 25 մարդ:



Սոցկայքերում տարածված լուսանկարնում տեսանելի է ծխի հսկայական ամպ, որը դանդաղորեն տարածվում է ամբողջ քաղաքում:



Դյուսելդորֆում փախստականների կենտրոնում ապրում են ներգաղթյալներ, որոնք սպասում են Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա շրջանի այլ հատվածներ ուղարկվելուն:

 

Դյուսելդորֆում հրդեհվել է փախստականների ճամբարը