Իրականությանը չի համապատասխանում. Գոռ Ղլեչյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներին սովի մատնելու լուրի մասին
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ այսօր «Չորրորդ Իշխանության» թերթի հրապարակված այն լուրին, ըստ որի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նոր պետ Սերոբ Հարությունյանը սովի է մատնել կալանավորներին:
«Այդ լուրը իրականությանը չի համապատասխանում, Քրեակատարողական հիմնարկի պետը գործում է օրենսդրության սահմաններում»,-ասաց նա:
Նա վստահեցրեց, որ կալանավորների սնունդը չի պակասել, և սահմանված կարգով սնունդը տրամադրվում է՝ ինչպես նախկինում:
Գոռ Ղլեչյանը ասաց նաև, որ կալանավորների կողմից բողոքի ալիքի հասունացման խնդիր չկա:










