Գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը տեղի կունենա Գերմանիայում

22:38 • 08.06.16

Իտալացի նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն, ով պատրաստվում է կատարել գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունն աշխարհում, հայտնել է, որ վիրահատությունը տեղի կունենա Գերմանիայում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով Daily Star պարբերականը, բժիշկը չի նշել ճշգրիտ ամսաթիվը, սակայն ենթադրում է, որ վիրահատությունը տեղի կունենա հաջորդ տարի` Սուրբծննդյան տոների մոտակայքում: Աղբյուրի հաղորդմամբ` խոսքը կաթոլիկ աշխարհի Սուրբ Ծնունդի տոնակատարության մասին է, այսինքն` 2017-ի դեկտեմբերին:

Վիրահատության է ենթարկվելու ռուս ծրագրավորող, 30-ամյա Վալերի Սպիրիդոնովը, ում մոտ Վերդինգ-Հոֆմանի հիվանդություն է առկա, որի պատճառով տղամարդը գամված է անվասայլակին: 

Ենթադրվում է, որ վիրահատությունը կարող է մինչև 36 ժամ տևել:

 

 

Գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը տեղի կունենա Գերմանիայում