Բնական աղետից 2 մահացածից բացի, տուժել է նաև մի քանի զինծառայող. Ա. Հովհաննիսյան

19:45 • 08.06.16

Բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով բացի երկու մահացած զինծառայողներից, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ տուժել է մի քանի զինծառայող. այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն»,-ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ մահացել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: 


 

Բնական աղետից 2 մահացածից բացի, տուժել է նաև մի քանի զինծառայող. Ա. Հովհաննիսյան