Վաղը 3-4 փոխնախարարի հաստիք կկրճատվի. Հովիկ Աբրահամյան

17:19 • 08.06.16

Կառավարությունը քայլ առ քայլ իրականացնելու է ծախսերի արդյունավետությունը: ԱԺ-ում գործադիր մարմնի հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին:

«Բոլորը գիտեն, որ սկսել է գործընթաց, մենք ավելի շուտ պետք է սկսեինք այս տեմպով, բաց շատ քաղաքական գործիչներ կան, որ իրոք ցանկանում են չհավատալ, բայց մեր գործունեությամբ մենք փորձելու ենք համոզել, որ մեր աշխատանքը բերելու է ծախսերի արդյունավետության: Ծրագիրը, որ մենք դրել ենք մեր առջև, քայլ առ քայլ իրականացնելու ենք: Պարզապես չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր հարցրերը կլուծվեն, ոչ, դրա համար ժամանակ է պետք, ռեսուրս: Բայց մենք հետևողական, դանդաղ շտապելով գնում ենք առաջ»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

Վերջինս հայտնեց, որ ծախսերի կրճատումը, որը մեկնարկել էր ծառայողական մեքենաների կրճատմամբ, շարունակվում է: Երեկ, վարչապետի փոխանցմամբ,  էկոնոմիկայի փոխնախարարի հաստիքն է կրճատվել, վաղը՝ կրճատվելու են ևս երեք-չորս փոխնախարարներ:

«Փորձում ամեն ինչ անել, որ յուրաքանչյուր դրամ ծախսվի արդյունավետ»,- եզրափակեց Աբրահամյանը: