Ճապոնիայի օդանավակայաններից մեկում 110 կգ ոսկու խմբաքանակ է հայտնաբերվել
Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի օդանավակայաններից մեկում մասնավոր ինքնաթիռում 110 կգ քաշով ոսկու խմբաքանակ է հայտնաբերվել, փոխանցում է РИА Новости-ն:
Ոսկու մոտավոր արժեքը մոտ 4.5 մլն դոլար է: Ճապոնական օրենքների համաձայն՝ երկիր ոսկի ներմուծելու համար անհրաժեշտ է վճարել 8% սպառողական հարկ` հաշվի առնելով երկրի ներսում հնարավոր վերավաճառքը: Այդ գումարը գործարքի դեպքում վճարում է գնորդը, այնպես որ, վերջին հաշվով այն վերադառնում է վաճառողին:
Սահմանը հատելու դեպքում հարկերը չվճարելը թույլ կտար մաքսանենգներին ստանալ 8% եկամուտ, ինչն այս դեպքում կկազմեր մոտ 400.000 դոլար:
Ոստիկանությունը կասկածում է, որ մաքսանենգությունը կազմակերպված է եղել յակուձա հանցավոր խմբավորման մասնակցությամբ:










