ՌԴ-ում տղամարդը վարկեր տրամադրող գրասենյակ է թալանել՝ ջրով լի տարայի օգնությամբ

14:27 • 08.06.16

ՌԴ Նախոդկա քաղաքի բնակիչը կասկածելի հեղուկով լի տարան ձեռքին հարձակվել է միկրովարկեր տրամադրող գրասենյակի վրա՝ գումար պահանջելով։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել են ՆԳՆ-ից։

 

«Ոստիկանները պարզել են, որ քաղաքի 36-ամյա բնակիչը մտել է միկրովարկեր տրամադրող գրասենյակ և սպառնացել է աշխատակցուհու վրա քիմիական նյութ լցնել, եթե պահանջած գումարը չստանա։ Նրա դեմքին բժշկական դիմակ է եղել»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Գումարն ստանալուց հետո հանցագործը լքել է տարածքը, սակայն ոստիկանները հայտնաբերել են նրան։

 

Տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել, նշելով, որ տարայում, որով սպառնացել է տուժածին, սովորական ջուր է եղել։ Հարուցվել է քրեական գործ։

 

ՌԴ-ում տղամարդը վարկեր տրամադրող գրասենյակ է թալանել՝ ջրով լի տարայի օգնությամբ