Նազարբաևը հանձնարարել է դիմադրության դեպքում ոչնչացնել հետախուզվող ահաբեկիչներին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է զինված դիմադրության դեպքում ոչնչացնել Ակտոբեում ահաբեկչությունների հետ կապ ունեցող հետախուզվողներին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Մենք գիտենք, որ նրանք տարածաշրջանում են, հայտնի են նրանց անունները, բնակչությունը զգուշացված է։ Անհրաժեշտ է ձերբակալել բոլոր հանցագործներին, իսկ զինյալ դիմադրության դեպքում՝ ոչնչացնել։ Նրանք պետք է ամենախիստ ձևով պատժվեն»,-հայտարարել է Նազարբաևը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հարձակում էր իրականացվել Ղազախստանի Ակտոբե քաղաքում գտնվող զորամասի և զենքի 2 խանութի վրա:
Ոստիկանական գործողությունների ժամանակ սպանվել են հարձակումն իրականացնողներից 13-ը: Ոստիկանները շարունակում են աշխատանքը հանցագործության մյուս մասնակիցներին ձերբակալելու համար:
Նշվում է, որ զորամասի վրա հարձակում իրականացնելու համար այդ անձինք ուղևորատար ավտոբուս են գրավել, իջեցրել են վարորդին և ուղևորներին ու քշել զորամասի դարպասների ուղղությամբ:










