Նորվեգիան դարձել է անտառահատումներն արգելող առաջին երկիրը
Նորվեգիան դարձել է առաջին երկիրն աշխարհում, որն արգելում է ծառահատումներ իրականացնել` դրանով իսկ առաջին քայլն անելով համաշխարհային անտառահատումները զսպելու գործում:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, անցյալ շաբաթ նորվեգացի օրենսդիրները քննարկել են նաև կենսական նշանակության ապրանքներ, օրինակ`սոյա, արմավենու յուղ, փայտանյութ և տավարի միս գտնելու նոր եղանակներ մշակելու հարցը: Այս հարցի շուրջ առաջարկով Նորվեգիան Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հանդես էր եկել 2014-ին` ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների շուրջ գագաթնաժողովում:
ՄԱԿ-ի տվյալներով` սոյայի, արմավենու յուղի, փայտանյութի և տավարի մսի արտադրությունը նպաստում է անտառահատման ծավալների շուրջ կեսին:
Նորվեգիան շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այլ քայլեր ևս ձեռնարկել է: 2008-ին Նորվեգիան 1 մլրդ դոլար ֆինօգնություն է հատկացրել Բրազիլիային՝ Ամազոնի արևադարձային անտառների հատման դեմ պայքարելու համար:










